
Նիկոլի մոտ կես դրույքով «դեսպան» աշխատող Մարուքյան Էդմոնը, պարզվում է, հույժ մտահոգվել է Հայաստանի անշարժ գույքի շուկայում նկատվող անոմալ դրսևորումներից ու մի խնդրագիր է հղել տնատերերին՝ չափը չանցնել. աղաչել է, որպեսզի տան վարձերն արհեսկանաորեն չթանկացնեն, արցախցիների դժբախտության վրա փող չշինեն այն պարզ պատճառով, որ «շուկայական պահանջարկը» առաջացել է ողբերգական դեպքերի հետևանքով:
Էդմոնը, որին կարելի է «կաշի փոխելու» հարցում էտալոնային կերպար համարել, այս թեմայով յուր շեֆի հետ առանձնազրույց ունեցե՞լ է, թե՞ իրավիճակի կարգավորման համար, կարծում է, նմանօրինակ սրտաճմլիկ գրառումները կարող են բան փոխել:
Եթե իսկապես իշխանությունները մտահոգ են արցախցիների խնդրով, մտահոգ են այն փաստով, որ նրանցից քչերն են այսօր ունակ՝ տուն վարձելու՝պայմանավորված վարձերի սարսափելի գներով, ապա պետք է ոչ թե խնդրագրեր հղեն հայ հանրությանը, այլ ունենալով բոլոր անհրաժեշտ լծակները՝ ռեալ քայլեր ձեռնարկեն՝ այդ հարցն ինքնահոսի չթողնելու համար: Չկա՞ն ձևեր՝ ստիպելու տնատերերին արցախցի տնվորներին քիչ «քերել», հակամարդկային հակումներ չդրսևորել ու փորձել այս իրավիճակում ձեռք մեկնել տնավերներին: Օրինակ ՝ նույն Բադասյան Ռուստամիկը, որ տևական ժամանակ է, ինչ «ուտում է» ամբողջ հարկայինը, կարող է խելքին զոռ տալ ու մի այնպիսի մեխանզիմ մտածել, որը կարող է ստիպել տնատերերին սթափվել: Ասել կուզի՝ եթե իշխանությունների հույսը մարդկանց խիղճն է, ապա «նոր Հայաստանում» դրանից ունեցողների քանակը խիստ նվազ է, ուստի պետք է համապատասխան գործիքակազմերի կիրառմամբ վարձով տուն տվողներին խելքի բերել:
Ումի՞ց ի՞նչ պահանջես, եթե երկրիդ ղեկավարը Հակոբյան Աննայի մարդն է…